27.10.2017
        «Քվանտ» վարժարանի տարածքում բացվում է մոր և մանկան «3 Լ» ժամանցի և զարգացման կենտրոն: Այն կգործի գերմանական արդյունավետ ու փորձված ծրագրի չափանիշներին համապատասխան: 
Կենտրոնի նպատակն է ֆիզարձակուրդում գտնվող մայրերի և նրանց փոքրիկների ժամանակը դարձնել ավելի հետաքրքիր ու արդյունավետ, նպաստել մայրերի և նրանց փոքրիկների անձնային որակների բացահայտմանն ու զարգացմանը: 
Կենտրոնի համար առանցքային նշանակություն ունի մայրերի հոգեֆիզիկական վիճակը, քանի որ առողջ է մայրիկը, առողջ է բալիկը, երջանիկ է մայրիկը, ուրախ է բալիկը: 
Սա է ամուր ընտանիքի գրավականը:
Սիրով սպասում ենք Ձեզ:
Մանրամասների, ինչպես նաև նախապես գրանցվելու համար զանգահարել (093) 82 86 18 հեռախոսահամարով:
