Հանդիպում աշխարհահռչակ տիեզերագնացի հետ

03.08.2015

Տիեզերագնացությամբ հետաքրքրված բոլոր անձանց սույն թվականի օգոստոսի 3-ին ժամը 10:00-ին հրավիրում ենք «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճ՝ մասնակցելու ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինի (Նեյլ Արմսթրոնգի հետ «Ապոլլոն-11»-ի կազմում ոտք է դրել Լուսին) հայազգի օդաչու (նաև ապագա տիեզերագնաց) Էդվին Սահակյանի, ինչպես նաև «Գլոբալ Ֆլայթ» կրթական կազմակերպության ներկայացուցիչ Ջուդի Ռայսի հետ հանդիպմանը: Մասնակցել կարող են ինչպես վարժարանի, այնպես էլ հանրապետության այլ դպրոցների և բուհերի սաներ: Խնդրում ենք ցուցակագրվել մինչև ս/թ օգոստոսի 1-ը ՝ զանգահարելով 010 42 22 17, 091 23 29 51 հեռախոսահամարներով («Քվանտ» վարժարանի ընդունարան): Մուտքն ազատ է: