Քվանտականները Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործությունների միջոցով ծանոթանում են բնանկար ժանրին

Քվանտականները Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործությունների միջոցով ծանոթանում են բնանկար ժանրին

03.11.2017

Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի երկրորդ դասարանի աշակերտները դասվարների և կերպարվեստի ուսուցչուհի Լուսինե Ղալումյանի ուղեկցությամբ եղան արդեն հարազատ դարձած Հայաստանի Ազգային պատկերասրահում: Այս անգամ փոքրիկների համար իր հյուրընկալ դռները բացեց Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործությունների ցուցասրահը: Այցի նպատակն էր երեխաներին ծանոթացնել բնանկար ժանրին։ Դիտելով մեծ արվեստագետի կտավները՝ փոքրիկ քվանտականները փորձեցին արտանկարել իրենց իսկ դուր եկած բնանկարները: Մեծ ոգևորությամբ և սեփական երևակայությունը գործադրելով՝ երեխաներից յուրաքանչյուրը ուրույն ձևով ներկայացրեց այս ժանրի ստեղծագործությունները։ Էքսկուրսիայի ավարտին երեխաները լուսանկարվեցին մեր քաղաքամայրին սեր խոստովանող ցուցապաստառի մոտ: