Հաճելին ու օգտակարը համատեղելու ճանապարհին…

Հաճելին ու օգտակարը համատեղելու ճանապարհին…

12.11.2017

Ս/թ նոյեմբերի 2-ին «Քվանտ» վարժարանի 9-4 դասարանի աշակերտները դասղեկ Լ. Հակոբյանի հետ գնացին «Մոսկվա» կինոթատրոն: Այցելության նպատակը վերջին մեկ ամսվա ընթացքում հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած ֆիլմի ցուցադրությունն էր: Ցուցադրության ողջ ընթացքում դահլիճի հանդիսատեսը, այդ թվում՝ պատանի քվանտականները համակ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ դիտում էին ֆիլմը՝ մեծ բավականությամբ ու հրճվանքով արձագանքելով հատկապես վերջինիս հումորային դրվագներում հնչած արտահայտություններին: Չնայած ֆիլմը հագեցած էր երգիծական դրվագներով, բայց ուներ նաև ուսուցանող-խրատող շեշտեր, որոնք ընդգծվեցին հատկապես ֆիլմի ավարտին: 9-4 դասարանի աշակերտները բարձր տրամադրությամբ դուրս եկան ֆիլմի ցուցադրության դահլիճից՝ մեծ անհամբերությամբ ու ոգևորությամբ սպասելով հաջորդ նմանատիպ այցելությանը: