«Քվանտը» հանձնեց ՄԲ «Դիպլոմա» ծրագրի երրորդ սերնդի դիպլոմները

09.10.2015

Երեկ վարժարանում կրկնակի տոն էր. առավոտյան նշեցինք Գիտելիքի օրը` ողջունելով նոր ուստարվա առաջին դասարանցիներին, իսկ ավելի ուշ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտներին հանձնեցինք սպասված դիպլոմները: Արդեն երրորդ տարին է, ինչ վարժարանի սաները մեծ հաջողությամբ հանձնում են ավարտական քննությունները` ստանալով բարձր գնահատականներ: Աշխարհի մի շարք համալսարաններ (Օքսֆորդի, Էդինբուրգի, Տորոնտոյի, Ցյուրիխի և այլն) իրենց դռներն են բացել մեր բանիմաց շրջանավարտների առջև: Այսօր նրանց թիվը համալրվեց ևս 6-ով: Թվով քիչ, սակայն բարձր գիտելիքներով և մարդկային արժեքներով օժտված մեր շրջանավարտների ավարտական միջին գնահատականը այս տարի ևս գերազանցեց աշխարհի միջինը մի քանի միավորով` վկայելով մեր ուսուցիչների և աշակերտների միասնական աշխատանքի մասին: Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և իրենց կյանքի նոր փուլում մաղթում բազում հաղթանակներ` հիշեցնելով, որ հարազատ կրթօջախում նրանք միշտ սպասված կլինեն: