Ընդունելություն Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) նախապատրաստական խմբերում

09.10.2015

Միջազգային բակալավրիատի (The International Baccalaureate - IB) համակարգի առաջին հայկական դպրոց «Քվանտ» վարժարանը հայտարարում է ընդունելություն ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 8-10-րդ դասարանցիների նախապատրաստական խմբերում (Pre-IB): Դիմել կարող են ինչպես «Քվանտ» վարժարանի, այնպես էլ այլ դպրոցների աշակերտները: Եթե ուզում եք 11-12- րդ դասարաններում սովորել միջազգային կրթական ամենահայտնի համակարգում, ստանալ որակյալ կրթություն անգլերենով, ավարտական վկայականի գնահատականների հիման վրա ստանալ հնարավորություն` ընդունվելու արտասահմանյան մի շարք առաջատար համալսարաններ, ապա շտապե'ք գրանցվել: Ցուցակագրվելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)42-22-17, (091)23-29-51 հեռախոսահամարներով կամ այցելել «Քվանտ» վարժարան (201 սենյակ): Դիմել մինչև սեպտեմբերի 20-ը: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի նախապատրաստական խմբի մասին մանրամասն տեղեկություներ կարող եք գտնել այստեղ: