Տեղի ունեցավ աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը

09.04.2017

Այսօր «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ վարժարանի աշակերտական խորհրդի 2015-2016 ուստարվա անդրանիկ նիստը, որին ներկա էին խորհրդի նախագահական կազմը, դասարանների ավագներն ու նրանց օգնականները, տնօրինության ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք կապված էին աշակերտական խորհրդի նոր կազմի ընտրության հետ: Այնուհետև խորհրդի նախագահ Կարլեն Ավագյանը (10-1 դասարան) ներկաների ուշադրությանը ներկայացրեց նախորդ ուստարվա ընթացքում աշակերտական խորհրդի կատարած աշխատանքները, նախաձեռնած մշակութային 7 սպորտային միջոցառումները: Նոր ուստարվա ընթացքում նախատեսված միջոցառումների նախագիծը ներկայացնելուց հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան աշակերտների և տնօրինության միջև: Նման հանդիպումների ընթացքում աշակերտները հնարավորություն են ունենում տնօրինությանը ներկայացնելու իրենց տարաբնույթ առաջարկներն, խնդիրներն ու հարցերը, որոնք հնարավորության դեպքում անմիջապես լուծում են ստանում: Հանդիպման ավարտին ամփոփվեցին «Մեր արշավը» ֆոտոմրցույթի արդյունքները. լավագույն լուսանկարների հեղինակներ Միրզոյան Ստեփանը (10-1 դասարան) և Միրզոյան Ռուբենը (11-1 դասարան) պարգևատրվեցին դիպլոմներով և նվերներով: Մրցույթի մյուս մասնակիցները նույնպես խրախուսվեցին. աղավնաձորյան չքնաղ բնությունը հավերժացնող լուսանկարները առաջիկա օրերի ընթացքում կզարդարեն վարժարանի նոր մասնաշենքի պատերը: