Փոքրիկ քվանտականների հյուրերը Paul&Peter ստոմատոլոգիական կլինիկայի ներկայացուցիչներն են

Փոքրիկ քվանտականների հյուրերը Paul&Peter ստոմատոլոգիական կլինիկայի ներկայացուցիչներն են

16.11.2017

Ս/թ նոյեմբերի 14-ին «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի սաները հյուրընկալեցին Paul&Peter ստոմատոլոգիական կլինիկայի ներկայացուցիչներին: Հատկանշական է, որ կլինիկայի բժշկուհի Զարուհի Բագիյանը «Քվանտ» վարժարանի 2009 թ. շրջանավարտ է, և վարժարան կատարած այցելությունը պատահական չէր:
Այցի նպատակը երեխաների շրջանում բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների իրականացումն էր, քանի որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել քան բուժել: Բացի բերանի խոռոչի և ատամների ճիշտ խնամքի մասին իրազեկումը, մասնագետները երեխաների ատամները պրոֆիլակտիկ զննեցին: Համապատասխան թղթերը մոտ օրերին կփոխանցվեն:
Երեխաները մեծ ոգևորությամբ լսեցին հյուրերին, որից հետո նրանցից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: