5-3 դասարանի աշակերտները ծանոթանում են հայրենի բնության բազմազանությանը

5-3 դասարանի աշակերտները ծանոթանում են հայրենի բնության բազմազանությանը

23.11.2017

Սերը հայրենի բնության հանդեպ կարելի է սերմանել ինչպես կենդանի էքսկուրսիաների, այնպես էլ ճանաչողական-ուսումնական թանգարաններ այցելելու միջոցով։ Հենց այդ նպատակով օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 5-3 դասարանի դասղեկ Ալբինա Հարությունյանը կազմակերպեց այցելություն Հայաստանի բնության թանգարան։
Թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին, արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը։ Մի քանի տարի գորունեությունը դադարեցնելուց հետո 2004 թվականին կրկին իր դռներն է բացել այցելուների առջև։ Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6 հազար ցուցանմուշներ։ Քվանտականները հնարավորություն ունեցան չորս սրահներում ծանոթանալ ցուցադրված ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներին։
Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։ Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։
Հետաքրքրասեր աշակերտները մեծ բավականություն ստացան մի քանի սրահներում ցուցադրված հայրենի բնության բազմազանությանը ծանոթանալիս։