Հայրենական արտադրության խաղալիքների պատրաստման հետքերով․․․

Հայրենական արտադրության խաղալիքների պատրաստման հետքերով․․․

27.11.2017

Օրեր առաջ 7-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի ղեկավարությամբ այցելեցին հայրենական արտադրության խաղալիքներ արտադրող առաջին և միակ ընկերության՝ «Մանկան» խաղալիքների արտադրամաս: 1992 թ. ընդամենը մեկ կարի մեքենայով և մեկ աշխատողով իր գործունեությունը սկսած ընկերության արտադրանքն այսօր կարելի է տեսնել գրեթե բոլոր ընտանիքներում: Քվանտականներին հետաքրքրեց նաև այն փաստը, որ անգամ պատերազմական իրավիճակներում գտնվող երկիրը խաղալիքների պահանջարկ է ունեցել։ Այսօր արտադրամասում ավելի քան 50 աշխատկից է ներգրավված, իսկ արտադրանքի մի մասը սպառվում է ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան շուկայում։ Քվանտականները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտադրական ողջ գործընթացին՝ խաղալիքների մոդելավորումից մինչև վերջնական արտադրանքի ստացում՝ հիանալով բազմաբնույթ և գունեղ խաղալիքներով։