Հետաքրքրաշարժ քիմիայի և «Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի աշակերտների հանդիպումը Մայր բուհի քիմիայի լաբորատորիաներում

Հետաքրքրաշարժ քիմիայի և «Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի աշակերտների հանդիպումը Մայր բուհի քիմիայի լաբորատորիաներում

30.11.2017

Նոյեմբերի 28-ի աշնանային հրաշալի օրը դեռ շատ կհիշվի 9-3 դասարանի աշակերտների կողմից. աշակերտները դասղեկ Ռ. Արշակյանի ղեկավարությամբ  մեծ ոգևորությամբ  պատրաստվում էին սպասվող հանդիպմանը, մտքեր էին փոխանակում, փորձում էին գուշակել, թե քիմիական ինչ փորձեր կտեսնեն Երևանի պետական համալսարանում:
Սպասելիքները լիովին արդարացան. նրանց արդեն սպասում էին համալսարանականները:  Աշակերտները մեծ  հետաքրքրությամբ հետևեցին կատարվող փորձերին, պատասխանեցին տրված հարցերին, իրենք նույնպես հարցեր ուղղեցին համալսարանականներին:
Մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող առաջին ճանաչողական էքսկուրսիայի կազմակերպման մեջ իրենց անմիջական ներդրումն ունեցան վարժարանում իրենց ուսումնական պրակտիկան անցկացնող ԵՊՀ ուսանողները։