ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ

09.02.2018

Գիտելիքը ուժ է, և միայն գիտելիքով զինված անհատը, քաղաքացին կարող են դառնալ հզոր պետության ու առողջ հասարակության կայուն հիմքը: Այդ միտքը մշտապես առաջնորդել է յուրաքանչյուր քվանտականի: Դրա լավագույն վկայությունը այս ուստարվա ձմեռային քննաշրջանում վարժարանի երկու աշակերտների արձանագրած փայլուն արդյունքն է:
7-4 դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանը և Ռազմիկ Պարզյանը, որոնք, ի դեպ, այս տարի են ընդունվել վարժարան, իրենց տպավորիչ հաղթարշավով հիացրին բոլորին՝ վեց տարբեր առարկաների քննություններից ստանալով առավելագույն 20 միավոր և արժանիորեն ստանձնելով քվանտականի պատվաբեր կոչումը:
Անհրաժեշտ է նշել, որ վարժարանի տնօրենությունը երբեք չի անտեսում իր սաների փայլուն արդյունքները և մշտապես խրախուսում է նրանց:
Ս.թ. փետրվարի 9-ին այդ երկու աշակերտները հրավիրվեցին ուսումնական մաս, պարգևատրվեցին պատվոգրերով և ստացան ամառային ռազմամարզական ճամբարի վարձի 40% զեղչ:
Ուզում ենք հավատալ, որ նրանց փայլուն օրինակը կխանդավառի քվանտականների նոր սերնդի ներկայացուցիչներին: