Չարի ու բարու անվերջ պայքարը

Չարի ու բարու անվերջ պայքարը

08.03.2018

Չարի ու բարու անվերջ պայքարը «Սև հովազը» ֆիլմում․․․ Ահա թե ինչի ականատես եղան 9-3 դասարանի աշակերտները ս/թ մարտի 7-ին ՝ դիտելով Մարվել կինոընկերության կողմից 3D ձևաչափով նկարահանած ֆիլմը ։
Խելացի ու արդարամիտ մարդիկ, միավորվելով ազնիվ նպատակների շուրջ, կարող են հրաշքներ գործել և այդ հրաշքները ծառայեցնել միմիայն բարիքներ ստեղծելուն։
Ֆիլմի հիմքում ընկած է «Կառուցել մարդկանց միացնող կամուրջներ, այլ ոչ թե մարդկանց միմյանցից անջատող երկաթյա պատնեշներ» կարգախոսը։
Ֆիլմը հագեցած է կինոարտադրության նոր  մոտեցումներով,  գերժամանակակից լուծումներով։
Գովելի է այն հանգամանքը, որ մեր երեխաները կարողանում են գնահատել գեղեցիկը, քննադատել ու վերլուծել ֆիլմը, արտահայտել իրենց տեսակետները։ Երեխաները նաև մեծ գեղագիտական հաճույք ստացան ֆիլմի առանձին՝ Աֆրիկան ներկայացնող տեսարաններից, մտովի ճանապարհորդեցին Երրորդ աշխարհում, և ստացած տպավորությունները դեռ երկար կհիշեն և մտքերով կկիսվեն իրենց հասակակիցների, մտերիմների ու ծանոթների հետ։