ՔՎԱՆՏԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ․․․

25.06.2018

2018-2019 ուստարվա համար ընդունելությունը «Քվանտ» վարժարանում  արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Քանի որ տարբեր տարիքային խմբերի դիմորդների թիվը այս տարի նույնպես զգալի մեծ է, ընդունելությունը կազմակերպվում է մի քանի փուլով։
Հարկ ենք համարում նշել, որ տարրական դպրոցի ընդունելությունը ս․թ․ հունիսի 15-ի դրությամբ ավարտված է․ ստացված հայտերով կազմկապերպվել և անցկացվել են թե՛ ընդունելությունը, թե՛ փաստաթղթային ձևակերպումները։ Վարժարանի առաջին դասարան է ընդունվել 75 սովորող։
Միջին և ավագ դասարաններում հայտերի ընդունումն արդեն ավարտված է։ Հիմնականում ավարտվել են նաև ընդունելության քննությունները։ Արդեն սկսվել են փաստաթղթային ձևակերպումները։
Հաջողություն մաղթենք քվանտական դարձած բոլոր սովորողներին․․․