ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ ․․․

18.07.2018


«Քվանտ» վարժարանի տնօրենությունը և ուսուցչական ողջ կազմը մեծագույն սիրով, խորին պատկառանքով ու լավագույն մաղթանքներով շնորհավորում է հայոց լեզվի ու գրականության ամբիոնի վաստակաշատ ուսուցչուհի Գայանե Անդրեասյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, սիրով, ջերմությամբ ու ժպիտներով լեցուն բազում տարիներ։
Շնորհավորում ենք նաև մեզ՝ մեր կողքին նրա նման բարձրաճաշակ, ազնիվ, արդարամիտ, անաչառ գործընկեր ու բարեկամ ունենալու համար։