ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՅՍՊԵՍ․․․

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՅՍՊԵՍ․․․

01.09.2018

Սեպտեմբերմեկյան աշխույժ ու տոնական տրամադրությունները գերիշխող են նաև «Քվանտ» վարժարանում։ Հիմնադիր դպրոցն այսօր ընդունում և ջերմորեն ողջունում է իր նոր սաներին։
Հուզմունքի ու ոգևորության, հրճվանքի ու բերկրանքի զգացողությունները միախառնվել են իրար։
Վարժարանի առաջին դասարանի փոքրիկներին ողջունելու են եկել ոչ միայն տնօրենության ներկայացուցիչները, ուսուցիչներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, նաև աշակերտական խորհդի նախագահը, լավագույն շրջանավարտներ։
Հնչում է ՀՀ օրհներգը, որից հետո քաղաքապետարանի ներկայացուցիչը ներկայացնում է Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը։ Ապա վարժարանի տնօրենության ուղերձն է  ներկայացվում։ Շնորհավորական խոսքով ու մաղթանքներով հանդես են գալիս վարժարանի լավագույն շրջանավարտներ Սերինե Նազարյանը,Կարլեն Ավագյանը։
Հնչում է վարժարանի օրհներգը, որի հնչյունների ուղեկցությամբ դասվարները երեխաներին ուղեկցում են իրենց դասարաններ, որտեղ նրանք հաղորդակից են լինելու գիտության ու կրթության լույսին։
Բարի երթ մաղթենք մեր աշակերտներին՝ նրանց մաղթելով բազում բացահայտումներ գիտության ու կրթության անեզր աշխարհում․․․