ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՏՐՎԱԾ Է․․․

20.09.2018

«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ Անկախության օրը յուրահատուկ ձևով նշելն է։ Այս տարին ևս բացառություն չէ։ Սեպտեմբերի 20-ին մեկնարկեց տոնին նվիրված միջոցառումների շարքը։
Վարժարանի հիմնադիր դպրոցի սովորողները մեծագույն խանդավառությամբ մասնակցեցին կավճանկարչության հիանալի հանդիսությանը։ Նրանցից յուրաքանչյուրը, գունավոր կավիճների բազմազանությունից օգտվելով, գեղեցիկ նկարների տեսքով տալիս էր իր պատկերացումները անկախության մասին։
Միջոցառման ավարտին վարժարանի բակը վերածվել էր անկախ երկրի անկախ քաղաքացիների մեկնաբանությամբ ներկայացված գունագեղ ու խայտաբղետ պատկերներով լի մի դաշտի, որն էլ խորհրդանշում է անկախ Հայաստանի վաղվա պայծառ ու լուսավոր օրը․․․