ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԳ ՈՒ ՊԱՐՈՎ․․․

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԳ ՈՒ ՊԱՐՈՎ․․․

20.09.2018

«Քվանտ» վարժարանում մեծագույն հարգանքով ու ջերմեռանդությամբ են վերաբերվում բոլոր տոներին։ Ողջ տարվա ընթացքում տարբեր առարկաների դասերի ընթացքում սովորողները դաստիարակվում են իբրև հայրենիքին ու պետությանը պիտանի քաղաքացիներ, ձևավորում են արժեքներ, որոնք ամբողջական են դարձնում ՀՀ քաղաքացու կերպարը։
ՀՀ անկախության օրվան ընդառաջ վարժարանի բակում կազմակերպվել էր մի հետաքրքիր միջոցառում, որի ժամանակ հիմնադիր դպրոցի 2-2 դասարանի փոքրիկները ներկայացրին պարային գեղեցիկ կատարում։ Միջոցառումն ավարտվեց մի գեղեցիկ երգով, որը կատարեց երգի ուսուցչուհի Աննա Վիրաբյանի ղեկավարած խումբը։ Մեծ խանդավառությամբ մասնակցում էին նաև միջոցառմանը ներկա մյուս քվանտականները։
Թե՛ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության խրոխտ հնչյունների ներքո պարող և թե՛ երգող փոքրիկները վերահաստատեցին իրենց մեծ նվիրումը անկախ հայրենիքին։