ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ․․․

20.09.2018

ՀՀ անկախության տոնին նվիրված յուրօրինակ մի նախաձեռնություն էր «Քվանտ» վարժարանի բակում կազմակերպված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են փոքրիկ քվանտականների նկարները։
Հիմնադիր դպրոցում սովորող մեր բարեկամները մեծագույն ոգևորությամբ ու ջերմեռանդությամբ պատկերել էին իրենց ինքնատիպ մտքերը անկախության, անկախ հայրենիքի վերաբերյալ ու խորին երկյուղածությամբ սպասում էին իրենց նկարներին մոտեցող մեծերին ու փոքրերին՝ ակնկալելով վերջիններիս կարծիքն ու վերաբերմունքը իրենց աշխատանքներին։
Այդ նկարները, ինչպես նաև բակում տիրող տոնական բարձր տրամադրությունն ու եռագույնի պատկերներով պաստառների առատությունը ամբողջացնում են օրվա խորհուրդը։