ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ, ԲԱՅՑ ՆՈՒՅՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ․․․

ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ, ԲԱՅՑ ՆՈՒՅՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՀԱՐԱԶԱՏՈՒԹՅԱՄԲ․․․

27.09.2018

«Քվանտ» վարժարանը կանչող փարոս է ոչ միայն սովորողների, շրջանավարտների, այլ նաև շատ ու շատ աշխատակիցների համար։
Օրերս վարժարան էր այցելել մեր նախկին աշխատակիցներից մեկը՝ Անուշիկ Կարապետյանը՝ մարդ, որ արդեն 5 տարի է, ինչ Հայաստանում չի բնակվում, սակայն հոգում մշտապես պահում է վարժարանում աշխատած տարիների քաղցր ու անմոռանալի հիշողությունները։ Հայաստանում լինելու դեպքում էլ անպայման այցելում է վարժարան՝ վայր, ուր անցել են իր կյանքի հիշարժան ու հետաքրքիր տարիները, ուր ձեռք է բերել ազնիվ ու անշահ ընկերություն, բարեկամություն՝ ինքն էլ դառնալով այդ ընկերության ու բարեկամության անփոխարինելի ու բացառիկ մասնիկը։
Լուսավոր ու պայծառ Անուշիկը իր անակնկալ այցելությամբ ու հաճելի ներկայությամբ ջերմացրեց բոլորին՝ մեկ անգամ ևս հաստատելով այն միտքը, թե տարածությունն ու ժամանակը ի զորու չեն խամրեցնելու այն հարազատությունը, որ զգում են իր հանդեպ։