ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.09.2018

Սիրելի՛  քվանտական, ուզում ենք տեղեկացնել, որ սկսվում են «Քվանտ» մեդիա կենտրոնի առաջին դասերը։ «Մոնտաժ» և «Օպերատորություն» խմբակների առաջին հանդիպումը կկայանա ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ երկուշաբթի օրը՝ ժամը 14։30, իսկ «Լրագրություն» և  «Հաղորդավարություն» խմբերի դասերը՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։30։
Ցանկացողները կարող են գալ Ա մասնաշենքի 201 սենյակի մոտ։