ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.09.2018

Հարգելի՛ քվանտական,

Սիրով հրավիրում ենք «Քվանտ» վարժարանի շրջանավարտ և վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչ Լիլիթ Հակոբյանի նոր՝ «Հայոց լեզու» ուսումնաօժանդակ ձեռնարկի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11.30, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում: Ձեռնարկը նախատեսված է հանրակրթական դպրոցի միջին և ավագ դասարանների սովորողների, նաև ուսուցիչների համար և ընդգրկում է ուսումնական ծրագրով նախատեսված հիմնական բաժինները ներառող վարժություններ, առաջադրանքներ: