ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

28.12.2018

Ամփոփվեցին «Քվանտ» վարժարանի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Վարժարանի դահլիճում աշխույժ եռուզեռ է․ հավաքված աշակերտները, ուսուցիչները անհամբեր սպասում են արդյունքների հրապարակմանը։
Ամփոփվում են մի քանի մրցույթներ։
Ամառային հանձնարարությունների համար հայտարարված մրցույթի հաղթողներին հանձնվում են իրենց դիպլոմները։ Շնորհակալագրեր են ստանում «Առաջին անգամ ընտրող» ծրագրի կազմակերպման աջակից սովորողները։ Ա․Օսկանյանի անման հուշամրցույթի հաղթող աշակերտները ևս ստացան իրենց դիպլոմները։
Ամենաբուռն ու սպասումներով լի պահը դեռ առջևում է։ Պարգևատրվում են «Էքսպո-2018» մրցույթի հաղթողները։ Մրցանակները և անվանակարգերը տրվում են հետևյալ դասարաններին՝
1-ին կարգ՝     5-3 դասարան

2-րդ կարգ՝     7-2, 10-4 դասարաններ

3-րդ կարգ՝     5-1, 7-5, 9-4 դասարաններ

Լավագույն երգ՝     7-3 դասարան
Լավագույն հումորային ծրագիր՝        10-6 դասարան