ԵՐԲ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՍ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ԵՐԲ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՍ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

26.02.2019

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանին և Գրքի օրվան նվիրված տոնը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց ևս մեկ հետաքրքիր միջոցառմամբ:
Վարժարանի 9-1 դասարանի աշակերտները հյուրընկալել էին Շենգավիթի համայնքի ոստիկանության վետերանների խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Հակոբ Մկրտչյանի գլխավորությամբ: Թումանյանական շնչով ու անմահ ստեղծագործություններով տրվեց հանդիպման մեկնարկը: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին ներկայացնում հանճարեղ լոռեցու ստեղծագործությունները՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին հավաստիացնելով, որ յուրացրել են մեծ բանաստեղծի՝ ազնիվ ու ճիշտ ապրելու բոլոր պատգամները:
Վետերանների խորհրդի անդամները տպավորված էին քվանտականների խոսքով: Նրանք դատարկաձեռն չէին եկել. երեխաներին հանձնեցին գրքեր՝ խորհուրդ տալով գրքից երբեք չհեռանալ, նրա միջոցով բացահայտել նոր հորիզոններ:
Հանդիպումն ավարտվեց ջերմ ու հաճելի մթնոլորտում: Թե´ աշակերտները, թե´ հյուրերը ակնկալում էին նորանոր հանդիպումներ: