«Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի հաղթողները շնորհավորեցին Կանանց միկջազգային օրվա կապակցությամբ

09.04.2017

11.03.2017
«Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի հաղթողները շնորհավորեցին Կանանց միկջազգային օրվա կապակցությամբ
«Քվանտ» վարժարանում նախորդ տարի անցկացվեց մի գեղեցիկ մրցույթ-միջոցառում, որը կարծես արդեն դարձավ ավանդույթ և այս տարի նույնպես իրականացվեց։ Խոսքը «Փնտրում ենք տաղանդներ» մշակութային մրցույթ-միջոցառման մասին է, որի շրջանակներում շնորհաշատ քվանտականները իրենց ուժերն են փորձում երգի, պարի, ասմունքի և նկարչության ոլորտներում։ Մրցույթի մի քանի փուլերը հաղթահարած մասնակիցները ս/թ մարտի 9-ին մասնակցեցին եզրափակիչ գալլա-համերգին։ Օրը պատահական չէր ընտրված․ նրանք իրենց երգ ու պարով շնորհավորեցին իրենց սիրելի ուսուցչուհիներին, մայրերին, քույրերին և դասընկերուհիներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ պարգևելով անմոռանալի պահեր ներկաներին։ Օրը լի էր զգացմունքային կատարումներով․ցնծում էր ամբողջ վարժարանը։
Միջոցառման ընթացքում մրցույթի հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և տարբեր մրցանակներով։