«Քվանտ» վարժարանի 5-2 դասարանի աշակերտները Մատենադարանում

«Քվանտ» վարժարանի 5-2 դասարանի աշակերտները Մատենադարանում

12.03.2019

Օրերս «Քվանտ» վարժարանի 5-2 դասարանի աշակերտները դասղեկ Ռ․ Արշակյանի  հետ այցելեցին հայ գրերի գրապահոց՝ Մատենադարան։
Աշակերտները համակ ուշադրությամբ լսեցին Մատենադարանի ստեղծման պատմությունը, հիացան ճարտարապետական կառույցով, ծանոթացան գրապահոցի պատմական նմուշներին։ Նրանց վրա առանձնակի մեծ ազդեցություն գործեց Մշո Ճառընտիրի հետ կապված պատմությունը, որդան կարմիրով, բնական փիրուզից, մարջանից և  այլ բնական քարերից ստացված ներկերով արված մանրանկարները։
Տպավորություններով առ այսօր կիսվում են և քննարկում տեսածն ու լսածը։ Իրոք, ուսանելի էքսկուրսիա ստացվեց։