Առաջատար ընկերության ներկայացուցիչները «Քվանտ» վարժարանում

Առաջատար ընկերության ներկայացուցիչները «Քվանտ» վարժարանում

14.05.2019

Օրերս «Քվանտ» վարժարան այցելեցին ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ներկայացուցիչները՝ «Դասո սիստեմս» (″Dassault systemes″) ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին ու ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին։
Ճանաչողական այցով «Քվանտ» վարժարան ժամանած հյուրերին մեծապես հետաքրքրում էին ՏՏ ոլորտում կրթական-նորարարական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Նրանք համակ ուշադրությամբ լսեցին վարժարանի կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացան վարժարանում ստեղծված վիրտուալ լաբորատորիաներին, դրանց օգտագործմամբ կրթական գործընթացը էլ ավելի արդյունավետ կազմակերպելու առանձնահատկություններին։ Հյուրերը եղան նաև վարժարանի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում։ Նրանց հետաքրքրեցին վարժարանի ուսուցիչների ղեկավարությամբ աշակերտների հետազոտական աշխատանքների արդյունք հանդիսացող սարքավորումները, դիտեցին մի քանի փորձ։
Հյուրերը տպավորված հեռացան վարժարանից՝ խոստանալով չուշացնել հաջորդ այցը և վերադառնալ իրենց հետ համագործակցության առաջարկով։