ԲՆՈՒԹՅԱՆԸ ՄՈՏ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԻՆ ՀԱՂՈՐԴԱԿԻՑ...

ԲՆՈՒԹՅԱՆԸ ՄՈՏ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԻՆ ՀԱՂՈՐԴԱԿԻՑ...

25.06.2019

Ուսումնական տարին «Քվանտ» վարժարանում ավարտին է մոտենում, բայց սովորողների և աշակերտների կապը անխզելի է: Ամեն հնարավոր միջոց օգտագործվում է մեկ օր ավել միասին ժամանակ անցկացնելու  համար:
Վարժարանի 10-2 դասարանի աշակերտները դասղեկ Գ. Աղաբաբյանի և մաթեմատիկայի ուսուցիչ Ս. Շահինյանի ուղեկցությամբ էքսկուրսիա են գնացել մեր հայրենիքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերից մի քանիսը: Էքսկուրսիան սկսվեց վաղ առավոտից: Քվանտականները եղան Դիլիջանում, Հաղարծինում, Գոշավանքում, վայելեցին բնության հրաշքը, գերհագեցած օր ունեցան և հարուստ տպավորություններով ու զգացողություններով վերադարձան տուն՝  որոշելով հաճախ կազմակերպել  նման հիշարժան էքսկուրսիաներ: