ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՎ ԵՎ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ` ՍՈՎՈՐԵԼՈՎ...

25.06.2019

«Քվանտ» վարժարանում գործում է ամառային դպրոց, որը  հիանալի հնարավորություն է փոքրիկների համար և՛ լիարժեք հանգստանալու, և՛ վայելելու ամառային արձակուրդը:
Ամառային դպրոցում երեխաները ինտերակտիվ խաղերի, ձեռքի աշխատանքների, թեմատիկ խաղ-էքսկուրսիաների, ֆիզիկայի, քիմիայի փորձերի միջոցով ձեռք  են բերում  նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք նրանց պետք կգան ողջ կյանքի ընթացքում:
Ծրագիրը ներառում է դպրոցահասակ երեխային հետաքրքրող և մոտիվացնող բազմաթիվ մտահղացումներ, նախագծեր, արշավներ, զբաղմունքներ: