«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՐԱԶԱՏ ՏՈՒՆ Է ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ...

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՐԱԶԱՏ ՏՈՒՆ Է ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ...

27.06.2019

Օրերս հարազատ կրթօջախ էր այցելել «Քվանտ» վարժարանի՝ 2006թ. շրջանավարտ Տիգրան Վարդանյանը: Հաջողությամբ ավարտելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը՝ Տիգրանը 7 տարի աշխատել է «Candle» գիտահետազոտական ինստիտուտում: Ներկայումս նա ISTC ինովացիոն կենտրոնի պրոդուկտի զարգացման պատասխանատուն է, նաև համահիմնադիր և տեխնոլոգիական տնօրեն labz.ai  կազմակերպության, որը զբաղվում է մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հարցերով:
Ուրախալի է նշել, որ նշված կազմակերպության համահիմնադիր է նաև վարժարանի մեկ այլ շրջանավարտ Նարեկ Գևորգյանը:
Տիգրանը հաճելի ու հետաքրքիր զրույց ունեցավ վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանի, իր սիրելի ուսուցիչների հետ, պատմեց իր անցած ճանապարհի, ձեռքբերումների մասին:
Տիգրանը հպարտությամբ նշում է, որ վարժարանը իր և իր դասընկերների համար եղել է այն անհրաժեշտ միջավայրը, որտեղ ձևավորվել է իրենց կերպարը, կրթական դարբնոց, ուր դրվել է իրենց գիտակրթական հզոր ներուժի հիմքը: Ուստի ինքը պատրաստակամ է իր գիտելիքներով նպաստելու հարազատ կրթօջախի սովորողների առաջընթացին: