ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԻՆ․․․

14.09.2019

Միջազգային ասպարեզում իրենց առաքելությունը իրականացնելու համար արտերկրի տարբեր առաջատար համալսարաններ մեկնելուն են պատրաստվում կայուն ու հիմնավոր գիտելիքներով հարստացած մի խումբ քվանտականներ՝ «Քվանտ» վարժարանի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 2018-19 ուստարվա շրջանավարտները։ Սակայն մինչ այդ նրանք ուսումնական տարվա մեկնարկին այցելել են հարազատ կրթօջախ՝ հրաժեշտ տալու սիրելի ուսուցիչներին և ստանալու իրենց դիպլոմները։
Ինչ խոսք, հուզիչ էր դիպլոմների հանձնման արարողությունը։ Վարժարանի բոլոր աշակերտների և ուսուցչական կազմի բուռն ու ջերմ ծափահարությունների ներքո նրանք վերցնում էին վերջին երկու տարվա իրենց տքնաջան աշխատանքի արդյունքը արձանագրող մի փաստաթուղթ։ Հուզիչ էր նաև նրանց չափազանց հասուն ու ազդեցիկ խոսքը՝ ուղղված հատկապես միջազգային ծրագրով սովորող իրենց կրտսեր ընկերներին։
Ուզում ենք հավատալ, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավատները վարժարանում ստացած գերազանց գիտելիքներով և հմտություններով կփայլեն նաև աշխարհի առաջատար համալսարաններում՝ համալրելով արդեն իսկ մրցունակ մասնագետներ դարձած բազում քվանտականների շարքերը։