Հայտարարություն

22.10.2019

Սիրելի´ քվանտական, վերսկսում ենք «Քվանտ» մեդիա կենտրոնի դաս-հանդիպումները: Եթե ուզում ես մասնակիցը դառնալ մեր հետաքրքիր աշխատանքի, գործուն անդամը մեր ստեղծագործական հզոր խմբի, ուրեմն մի´ հապաղիր:
Առաջին հանդիպումը տեղի կունենա ս. թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:00, վարժարանի հիմնական մասնաշենքի 406 լսարանում:
Ուզում ենք տեղեկացնել, որ մեդիա կենտրոնում կգործեն հաղորդավարական, լրագրողական, օպերատորական և մոնտաժային աշխատանքների խմբեր: Դասերը կվարեն ավագ դասարանների սովորողները: Պարբերաբար վարպետության դասեր կանցկացնեն նաև ոլորտի արհեստավարժ մասնագետները: Յուրաքանչյուր խմբի դասի օրը և ժամը կհստակեցվեն հենց առաջին հանդիպման ժամանակ:
Սիրով սպասում ենք քեզ...