«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՍԻՐՈՎ ԵՆ ՆՇՈՒՄ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ․․․

22.10.2019

«Քվանտ» վարժարանում մեկնարկեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը։
Սեպտեմբերի 20-ին վարժարանի հիմնադիր դպրոցի սովորողները մեծագույն խանդավառությամբ մասնակցեցին կավճանկարչության հիանալի միջոցառմանը։ Նրանցից յուրաքանչյուրը, գունավոր կավիճների բազմազանությունից օգտվելով, գեղեցիկ նկարների տեսքով տալիս էր իր պատկերացումները անկախության մասին։
Միջոցառման ավարտին վարժարանի բակը վերածվել էր անկախ երկրի անկախ քաղաքացիների մեկնաբանությամբ ներկայացված գունագեղ ու խայտաբղետ պատկերներով լի մի դաշտի, որն էլ խորհրդանշում է անկախ Հայաստանի վաղվա պայծառ ու լուսավոր օրը․․․