Անկախության տոնը՝ Օշական-Ամբերդ-Քարի լիճ երթուղով

Անկախության տոնը՝ Օշական-Ամբերդ-Քարի լիճ երթուղով

25.09.2019

Սեպտեմբերի 21-ը՝ անկախության 28-րդ տարեդարձը, 11-1 դասարանը տոնեց յուրովի: Նրանք իրենց դասղեկ Ս.Շահինյանի և ֆիզիկայի ուսուցիչ Գ. Աղաբաբյանի հետ նախ եղան Օշականում, այցելեցին հայոց ուսուցչապետ Մ.Մաշտոցի գերեզմանին, այնուհետև բարձրացան Ամբերդ, մի փոքր դասախոսություն լսեցին ամրոցի պատմությունից, շրջեցին ամրոցի տարածքով, մասնակցեցին եկեղեցում կատարվող ժամերգությանը:
Չսահմանափակվելով տեսածով՝ աշակերտները որոշեցին ավելի վեր բարձրանալ: Հասան մինչև Քարի լիճ, զմայլվեցին լճի և շրջակայքի աշնանային գեղեցկությամբ, հիացան Արագածի բարձունքից երևացող Արարատյան դաշտով, զգացին լեռնային քամու սառը շունչը, իսկ ուշ երեկոյան հարուստ տպավորություններով վերադարձան տուն: