ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.10.2019

Էլեկտրոնիկայի կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը անցկացնում է սեմինարներ «Ճանաչողական գաղտնաբանություն» թեմայով։ Խնդրում ենք դասղեկներին ցանկացողներին ցուցակագրել և ներկայացնել 201 սենյակ։
Սեմինարի հետ կապված հարցերով կարող եք դիմել Մանվել Կարապետյանին, հեռ․ 095620901։
ԷԿԵՆԳ *   ՓԲԸ-ն «Քվանտ» վարժարանի աշակերտներին հնարավորություն է ընձեռում մասնակցել  գաղտնաբանությանը (cryptology) նվիրված ճանաչողական սեմինարների շարքին, որի նպատակն է աշակերտներին ծանոթացնել «գաղտնիքների» ձևավորման, պահպանման և դրանց փոխանցման հետաքրքիր մեթոդներին։
•    Սեմինարների օրերը` ուրբաթ և շաբաթ, ժամը 15.00-ին (կամ 16.00-ին` մեր աշակերտներին հարմար ժամին)։
•    Կարող են մասնակցել 5 - 8 -րդ դասարանի աշակերտները։
•    Ընդհանուր հաշվով նախատեսված է 8 սեմինար, յուրաքանչյուրի տևողությունը 90 րոպե։
•    Մասնակցությունն անվճար է։

Այլ մանրամասները հետևյալ հղումով`
https://www.ekeng.am/hy/ կայքի «Նորություններ» բաժնում տես
22.08.2019 ամսաթվով հայտարարությունը։