ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

18.10.2019

ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված լրջագույն քայլեր արվում են թե´ ողջ հանրապետությունում, թե´ «Քվանտ» վարժարանում:
Հոկտեմբերի 6-9 «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվեց  ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական DigiTec Expo 2019 ցուցահանդեսը։ Այս տարի ցուցահանդեսը տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։
«Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի՝ ՏՏ ոլորտի նորարարություններին հետևող և դրանցով մեծապես հետաքրքրված աշակերտները անմասն չմնացին սպասված միջոցառումից և դասղեկ Գոհար Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին ցուցահանդեսին: Քվանտականները մեծ ոգևորությամբ ծանոթացան տարբեր ոլորտներում ներկայացված նորաստեղծ ստարտափներից մինչև միջազգային հարթակում արդեն իսկ իրենց դեմքն ունեցող ընկերությունների գործունեությանը: