ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԵՎ ԹԱՏԵՐԱՍԵՐ ԵՆ...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԵՎ ԹԱՏԵՐԱՍԵՐ ԵՆ...

22.10.2019

«Քվանտ» վարժարանում քիչ չեն նաև թատերասեր հասարակության ներկայացուցիչները: Ասվածի վկայությունը այն է, որ վարժարանի երեք տարբեր դասարաններ (6-1, 7-2, 8-2) իրենց սիրելի դասղեկների՝ Տ. Սարգսյանի, Է. Մարտիրոսյանի և Թ. Մանուկյանի ուղեկցությամբ, իրարից անկախ, գնացել էին միևնույն ներկայացմանը:
Վերջերս Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի ունեցավ 20-րդ դարի հայտնի անգլիացի գրող, ռեժիսոր, նկարիչ, դերասան և հաղորդավար Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով բեմադրված «Շրջված երազ» յուրօրինակ ներկայացումը: Հենց այս ներկայացումը դիտելու էին գնացել վարժարանի՝ նշված դասարանների սովորողները: Ներկայացումը քվանտականներին թույլ տվեց մտովի տեղափոխվել մանկություն, նորից վերապրել այն պահերը, որոնց հետ կապված են մեր մանկության ամենաքաղցր հուշերը:
Ներկայացումը այնքան հետաքրքիր էր, դերասանների խաղը՝ այնքան տպավորիչ, որ հանդիսատեսին թույլ տվեց որոշ ժամանակով կտրվել իրականությունից և խորասուզվել հեքիաթների աշխարհ:
Քվանտականները չափազանց տպավորված էին և ներկայացման ավարտից հետո որոշեցին նմանատիպ դիտումներ ավելի հաճախ կազմակերպել: