Մեդիագրագետ քվանտականները

Մեդիագրագետ քվանտականները

27.11.2019

«Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի աշակերտները հերթական հետաքրքիր օրն անցկացրին Հանրային հեռուստաընկերությունում: Դասղեկ Գոհար Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպված շրջայցը նպատակաուղղված էր աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: Այցը նաև լավ առիթ էր քվանտականներին ծանոթացնելու երկրի գլխավոր հեռուստաընկերության գործունեությանը:
Հանրային կապերի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում քվանտականները եղան Հանրային հեռուստաընկերության ինչպես նկարահանման, այնպես էլ հնչյունային, ձայնագրման և այլ տաղավարներում: Ոլորտի մասնագետները սիրով ներկայացրին հեռուստատեսային տարբեր նախագծերի պատրաստման գործընթացը, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտում տարբեր մասնագիտություններին և դրանց նկատմամբ Հ1-ի ներկայացրած պահանջներին:
Շրջայցն ավարտվեց Հանրայինի մասին պատմող ֆիլմը դիտելով, որից հետո աշխատակիցները սիրով պատասխանեցին հետաքրքրասեր  քվանտականների կողմից հնչած բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում ուղղված էին եթերում ցուցադրվող հեռուստատեսային նախագծերի ընտրության չափորոշիչներին, Հանրայինի կողմից իրականացվող կադրային և գովազդային քաղաքականությանը:  
Այցը շատ տպավորիչ էր: Քվանտականներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Հ1-ի ներկայացուցիչներին ջերմ վերաբերմունքի և փոխանցած տեղեկատվության համար: Վերջիններս խոստացան մոտ ապագայում քվանտականներին հրավիրել` նաև որևէ նախագծի նկարահանման գործընթացը դիտելու: