06.05.2017 «Քվանտը» «Ազգ-բանակ-2017» ցուցահանդեսում

07.05.2017

06.05.2017
«Քվանտը» «Ազգ-բանակ-2017» ցուցահանդեսում
Ս/թ ապրիլի 20-23-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ազգ-բանակ-2017» ցուցահանդեսը, որտեղ ռազմակրթական ոլորտի առաջատար հաստատությունները այցելուներին ծանոթացրեցին  իրենց ծրագրերին և ուսումնական պայմաններին, իսկ առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված էին սպառազինության և ռազմական տեխնիկայի բազմաթիվ նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:
«Քվանտ» վարժարանը ցուցահանդեսին ներկայացրեց իր «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի գործունեությունը, ինչպես նաև քվանտականների կողմից մշակված սարքավորումները՝ բարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիքների գեներատորը, հիրոսկոպը և այլն:
Ցուցահանդեսի այցելուները ծանոթացան «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի աշխատանքային ծրագրին, օրակարգին: Ռազմագիտության դասերից, շարային ու մարտական պատրաստականությունից բացի` ճամբարում աշակերտները նրանք ծանոթանում են ռազմական տեխնիկային, տարբեր զինատեսակների, բանակային կյանքին ընդհանրապես: Դասացուցակով նախատեսված են նաև մի քանի այլ առարկաներ` առաջին բուժօգնություն, փրկարարական աշխատանքներ, երգի ուսուցում, տրամանաբանական խաղեր:
Դրան զուգահեռ անցկացնում են նաև ակտիվ հանգիստ: Կազմակերպվում են զանազան մրցույթներ` ինտելեկտուալ, լավագույն խոհարարի, լավագույն նկարի, շարային պատրաստության, հրաձգության, սպորտային:
Ներկայումս ծրագրեր կան «Քվանտ» վարժարանի՝ ՆԶՊ առարկայի նմանօրինակ արդյունավետ կազմակերպման փորձը տարածել հանրապետության այլ դպրոցներում: