15.12.2019
«Քվանտ» վարժարանում անհատի ձևավորման գործում մեծապես կարևորում են ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային գրականության դերը։ Օրերս 6-5 դասարանի սովորողները դասղեկ Մ․Ապրյանի ուղեկցությամբ Խամաճիկների պետական թատրոնում էին։
Ամառային արձակուրդներին քվանտականներին հանձնարարված էր կարդալ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» վիպակը։ Հենց այդ ստեղծագործության հիման վրա գրված համանուն ներկայացման սցենարը, որի հանդիսատեսն էին նաև քվանտականները։ Նրանք մեծապես տարված էին 12-ամյա Թոմի՝ մի քանի ամիս տևած արկածներով, սյուժեի զարգացման դինամիկ ընթացքով, նաև դերասանների արհեստավարժ խաղով։
Ներկայացման դիտումը հնարավորություն տվեց անդրադառնալու գրական ստեղծագործության էլ ավելի բուռն քննարկմանը: