Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է

Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է

31.07.2017

Ռազմամարզական ճամբարի մեկնարկը տրված է
Քվանտականների համար հոգեհարազատ մի վայր է Թեղենիսի հյուսիսային անտառածածկ ստորոտի հրաշագեղ անկյուններից մեկը: Բնության անձեռակերտ գեղեցկությամբ շրջապատված այդ տարածքում է գտնվում վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարը: Ամառային քննություններից անմիջապես հետո վարժարանի 7-10-րդ դասարանների աշակերտները երկու շաբաթով մեկնում են Աղավնաձոր: Ճամբարում մեր սաները համատեղում են նախնական զինպատրաստության, ֆիզդաստիարակության և այլ առարկաների ուսուցումը և ակտիվ հանգիստը: Ռազմագիտության դասերից, շարային ու մարտական պատրաստականությունից բացի` նրանք ծանոթանում են ռազմական տեխնիկային, տարբեր զինատեսակների, բանակային կյանքին ընդհանրապես: Այդ օրերին արգելվում է ծնողների այցելությունները ճամբար: Տասներկու օրերի ընթացքում երեխաները դառնում են ավելի հոգատար միմյանց հանդեպ, էլ ավելի են գնահատում և սիրում հայրենիքն ու հայրենի բնությունը:
Այս տարի ճամբարի մեկնարկը տրվեց հունիսի 19-ին: Ճամբար մեկնեցին վարժարանի 7-8-րդ դասարաններում սովորող աշակերտները: Եվս երկու հերթափոխով ճամբար կայցելեն նաև վարժարանի 9-10-րդ դասարանների, ինչպես նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտները:
Երեխաները ճամբարից վերադառնում են մեծ տպավորություններով՝ հաջորդ տարի կրկին մեկնելու սպասումով: