«Քվանտ» վարժարանի 2016-2017 ուստարվա գործունեությունը ամփոփվեց Աղավնաձորում

«Քվանտ» վարժարանի 2016-2017 ուստարվա գործունեությունը ամփոփվեց Աղավնաձորում

31.07.2017

«Քվանտ» վարժարանի 2016-2017 ուստարվա գործունեությունը ամփոփվեց Աղավնաձորում
Ս/թ հուլիսի 13-15-ը «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ճամբարում տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա ամփոփիչ սեմինար-հաշվետվությունը: Տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփ ներկայացմամբ հանդես եկան ամբիոնների վարիչները, զեկույցի ընթացքում ուղենշվեցին այն ծրագրերը, որոնք նախատեսված են գալիք տարվա համար: Վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության աշխատակիցները ուսուցիչների համար կազմակերպեցին սեմինարներ։ Տարբեր զեկուցումներով հանդես եկան մի շարք ուսուցիչներ։
Օրվա քրոնիկոնը անակնկալ ամփոփեց «Քվանտի» ընկեր, գրող, հրապարակախոս Վաչագան Սարգսյանը, ով լուսանկարչական ապարատով ֆիքսել էր սեմինարի հետաքրքիր և հիշարժան պահերը:
Բնության գողտրիկ անկյունում անցկացրած եռօրյա սեմինարի շրջանակներում հաճելին համատեղվեց օգտակարի հետ. հագեցած աշխատանքային օրն ավարտվում էր տարատեսակ միջոցառումներով, մրցույթներով, երգ ու պարով: