Շնորհավորում ենք Ալեքսանդր Կարալյանին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանանալու համար

28.08.2017

Շնորհավորում ենք Ալեքսանդր Կարալյանին՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանանալու համար
Ս/թ հուլիսի 23-30-ին Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան: «Քվանտ» վարժարանը ներկայացնող 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը օլիմպիադայում փայլուն հանդես եկավ՝ արժանանալով արծաթե մեդալի։
Ալեքսանդրը տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում բազմաթիվ մրցանակների է արժանացել՝ բարձր պահելով թե՛ հարազատ կրթօջախի, թե՛ հայրենիքի պատիվը։ Սրտանց շնորհավորում ենք սիրելի քվանտականին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։ Շնորհավորում ենք նաև Ալեքսանդրի ուսուցիչներին՝ Լևոն Ասատրյանին և Վահագն Գևորգյանին։