28.08.2017
        Քվանտականները 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 
Ավարտվեցին 2016-2017 ուստարվա դպրոցականների միջազգային օլիմպիադաները տարբեր առարկաներից։ Այս տարի «Քվանտ» վարժարանի սաներ Ալեքսանդր Կարալյանը, Միքայել Եղիազարյանը և Համլետ Միքաելյանը մասնակցեցին հաապատասխանաբար կենսաբանություն, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների օլիմպիադաներին։ 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդրը Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում տեղի ունեցած կենսաբանության միջազգային օլիմպիադայում հրաշալի արդյունք ցուցաբերեց․ կատարելով առաջադրանքների հիմնական մասը` Ալեքսանդրը համալրեց ՀՀ օլիմպիական հավաքականի «գանձանակը» արծաթե մեդալով։ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձավ գովասանագրով։ 
Շնորհավորում ենք մեր սաներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։ 
