Մեր շրջանավարտների փայլուն հաղթանակը մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մեր շրջանավարտների փայլուն հաղթանակը մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում

28.08.2017

Ս/թ հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցավ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրների 71 համալսարանների թիմեր (331 մասնակից): Օլիմպիադային մեր հանրապետությունը ներկայացավ ԵՊՀ, Հայաստանի Ամերիկյան և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների թիմերով՝ միասին նվաճելով երկուական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
Հպարտությամբ նշենք, որ օլիմպիադայում հաղթանակած երկու մեդալակիրները մեր վարժարանի շրջանավարտներն են․ մաթեմատիկայի ուսանողական միջազգային օլիմպիադայում նախկին քվանտական, այժմ՝ ԵՊՀ ուսանող Ալբերտ Գևորգյանը սահմանել է ռեկորդային արդյունք՝ արժանանալով ոսկե մեդալի և անհատական հաշվարկով 331 մասնակիցների շարքում գրավելով 15-րդ տեղը, իսկ վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Հրաչյա Քոչարյանը, ցուցաբերելով բարձր գիտելիքներ, արժանացել է բրոնզե մեդալի։
Սրտանց շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին։ Ցանկանում ենք նոր հաղթանակներ և ձեռքբերումներ։