2013 թ.

08.07.2020



Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում տեղի ունեցած կենսաբանության միջազգային 24-րդ օլիմպիադայում Շուշան Տոնեյանը և Վահագն Գևորգյանն արժանանում են բրոնզե մեդալի:

Համագործակցություն է հաստատվում Հայաստանում ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների հետ` համապատասխանաբար «Fulbrightenglish teaching assistant» և «Langue et civilization française» ծրագրերի շրջանակներում:

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին շրջանավարտները փայլուն հանձնում են ավարտական քննությունները և սովորելու հրավերներ են ստանում աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից:

«Քվանտ» վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Արաքսյա Սիմոնյանը մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման համար պարգևտրվում է ՊՆ «ՎազգենՍարգսյան» ոսկե մեդալով:

Վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «XXI-րդ դարի կրթական միջավայրը. ինչպես չմոլորվել այնտեղ» խորագրով միջազգային կոնֆերանսին: