2016 թ.

2016 թ.

08.07.2020



Հունվարի 13-ին Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը կատարում է «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի տնօրհնեքի արարողությունը:
Հունվարի 13-19-ը Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում անցկացված Ժաուտիկովյան 12-րդ միջազգային օլիմպիադային մասնակցած «Քվանտ» վարժարանի 6 աշակերտներից 4-ը վերադարձան հաղթանակով (Աշոտ Մաթևոսյան-ֆիզիկայի օլիմպիադայի ոսկե մեդալ, Էդվարդ Խալաֆյան-մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալ, Սևակ Աբրահամյան-մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալ, Ալեքսանդր Կարալյանը– մաթեմատիկայի օլիմպիադայի բրոնզե մեդալ։
Հունվարին վարժարանը հյույրընկալում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի և Կրթության ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովին։
2016 թ․ փետրվարին ամփոփված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2014-2015 ուստարվա վարկանիշավորման արդյունքներով «Քվանտ» վարժարանը հաղթող է ճանաչվում հանրապետության ոչ պետական դպրոցների խմբում։
Մայիսի 20-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի է ունենում վարժարանի 25-ամյա հոբելյանին նվիրված ամփոփիչ հանդիսավոր միջոցառումը։ Կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար վարժարանի մի շարք ուսուցիչներ պարգևատրվում են ՀՀ ԿԳՆ և ԵՊՀ ոսկե մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով։ «Քվանտ» վարժարանը Երևանի քաղաքապետարանի կողմից արժանանում է «Երևանի զինանշան», ՀՀ ԳԱԱ կողմից՝ «Վիկտոր Համբարձումյան» հուշամեդալների, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար՝ ՀՀ նախագահի մրցանակին։
Հունիսի 10-ին «Քվանտ» վարժարան է այցելում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Լուսյա Մանուկյանը ՄԲ ավարտական քննություններում վաստակում է առավելագույն 45 միավորը։
Հուլիսի 13-ին «Քվանտ» վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբար է այցելում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
Քվանտականները մասնակցում են ֆիզիկայի, կենսաբանության, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներին՝ արդյունքում վաստակելով 3 մեդալ (Աշոտ Մաթևոսյան-ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ, Ալեքսանդր Կարալյան – կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ, Արեգ Գրիգորյան – աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ)։
Նոյեմբերի 13-ին վարժարան է այցելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։