IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Գաղտնաբառի վերականգնում

Նշեք էլեկտրոնային փոստի հասցեն կամ մուտքանունը — կուղարկենք նամակ՝ գաղտնաբառը փոխելու հղումով։

Նորություններ

Քվանտականների փայլուն հաջողությունը EJOI 2026-ում
04.08.2026

Քվանտականների փայլուն հաջողությունը EJOI 2026-ում

ԵՐԵՔ ՄԵԴԱԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ 67-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
22.07.2026

ԵՐԵՔ ՄԵԴԱԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ 67-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ

Կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ Պետրոս Կարեյանը...
22.07.2026

Կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ Պետրոս Կարեյանը...

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
14.07.2026

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԸ» «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ՈՒՄ
07.07.2026

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԸ» «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ՈՒՄ

ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ՍՈՎՈՐՈՂ, ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
07.07.2026

ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ՍՈՎՈՐՈՂ, ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

ԵՐԲ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄԻՏՔԸ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ...
30.06.2026

ԵՐԲ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄԻՏՔԸ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ
27.06.2026

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
27.06.2026

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄԻԱԴԱՅՈՒՄ
25.06.2026

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄԻԱԴԱՅՈՒՄ

1 2 … 50 »

Ազգային գեղեցիկ երգ ու խրոխտ պարի հնչյուններն են թևածում «Քվանտ» վարժարանում

09.06.2021
Ազգային գեղեցիկ երգ ու խրոխտ պարի հնչյուններն են թևածում  «Քվանտ» վարժարանում
Ազգի լինելության, ազգային դիմագծի պահպանման հարցում մեծապես կարևորվում է ազգային արժեհամակարգը, իսկ վերջինիս կարևորագույն բաղադրիչներն են ազգային երգն ու պարը։ Հենց դրանք են արտահայտում յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: «Քվանտ» վարժարանում անհատի ձևավորման, կայացման հարցում մշտապես կարևորում են սովորողներին ազգային ավանդույթների մասին գիտելիքներով զինելը, դրանց արժանի կրողը դարձնելը։ Հենց այդ նպատակով էր կազմակերպված այս գեղեցիկ միջոցառումը։ Վարժարանի՝ տարբեր տարիքային խմբերի մի շարք աշակերտներ նախապես սովորել էին Համբարձման տոնին նվիրված երգեր ու պարեր։ Հրավիրված էին տեր Եսայի քահանան, ով իր իմաստուն խոսքով արժևորեց ազգայինի դերը հայ մարդու կյանքում, նաև ազգային երգ ու պարը արժանիորեն ներկայացնող, քարոզող խումբ։ Վարժարանի բակում իսկական տոնախմբություն էր։ Համբարձման տոնին նվիրված բոլոր ծեսերը փայլուն կերպով իրականացվեցին։ Մեծ խանդավառություն առաջացրեց հատկապես վիճակ հանելու գեղեցիկ ավանդույթը։ Ժողովրդական երգ ու պարին գործուն մասնակցություն ունեցան նաև ուսուցիչները։ Քվանտականները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում վարժարանի երգի ուսուցչուհի Արաքս Հովակիմյանին։ Հենց նա էր նախաձեռնել այս հիանալի միջոցառումը։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումներ հաճախ կկազմակերպվեն վարժարանում՝ կերտելով իսկական հայի ազնիվ ու ճիշտ կերպարը։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան