«Օժտված երեխաներ Քվանտ-2023» մրցույթի մասնակիցներին
06.05.2023
Հիշեցնում ենք, որ «Օժտված երեխաներ Քվանտ-2023» մրցույթի առաջին փուլը (գրավոր) տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ին։ Տևողությունը՝ 4 աստղաբաշխական ժամ։ Գրանցվելու և անձնական համարը ստանալու համար խնդրում ենք մոտենալ վարժարան․
5-6-րդ դասարաններ — ժամը՝ 09։45
7-9-րդ դասարաններ — ժամը՝ 09։15
• անհրաժեշտ է ունենալ գրենական պիտույքներ՝ գրիչ, մատիտ, քանոն, ռետին, կարկին
• հաշվիչներ չեն թույլատրվում
Մրցույթի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակը կհրապարակվի ս/թ մայիսի 8-ին՝ ժամը 19։00, «Քվանտ» վարժարանի https://eschool.am/ կայքում։
Գրավոր փուլի բողոքարկումը կանցկացվի մայիսի 9-ին՝ ժամը 9։00-10։00․
· 5-6-րդ դասարաններ համար՝ 305 դասասենյակում 7-9-րդ դասարաններ համար՝ 306 դասասենյակում
· Մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակին կից կներկայացվի բանավոր քննության ներկայանալու ժամը։
· Բանավոր փուլ անցած աշակերտների գրավոր աշխատանքների բողոքարկումը կիրականացվի հենց բանավոր քննության ժամանակ
· Բանավոր քննությունը բողոքարկում չունի
Այս տարի խրախուսման կարժանանան ոչ միայն բանավոր փուլում բարձր միավոր ստացող, այլև գրավոր փուլից բարձր միավոր ունեցող, բայց բանավոր փուլի շեմը չհաղթահարած աշակերտները ։ Այդ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու «Քվանտ» վարժարանի հեռավար օլիմպիական դպրոցի դասընթացներին՝ ստանալով զեղչի հնարավորություն։