ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿՈՎ․․․
14.05.2023
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորող Լեոնիդ Ասատրյանի հաղթական մրցելույթները միջազգային ասպարեզում արդեն վաղուց գեղեցիկ ավանդույթի են վերածվել։
Օրերս Աստանայում ավարտվեց քիմիայի 57-րդ միջազգային Մենդելեևյան օլիմպիադան: Մեր հանրապետությունը ներկայացնող քառյակից (Յուրա Պետրոսյանը, Արման Խառատյանը, Տիգրան Մխիթարյանը, Լեոնիդ Ասատրյանը) երկուսը արժանացան մեդալների։
Քվանտական Լեոնիդ Ասատրյանը համալրեց միջազգային օլիմպիադաներում իր ձեռք բերած մեդալների թիվը ևս մեկ արծաթով։ Կարևոր է նշել, որ Լեոնիդը միջազգային ասպարեզում արդեն արձանագրել է 8 հաղթանակ՝ արժանանալով 5 արծաթե և 3 բրոնզե մեդալների։
Շնորհավորում ենք բոլորին և հայ պատանիներին մաղթում նոր հաղթանակներ, հատկապես այս տարվա հուլիսին Շվեյցարիայում կայանալիք համաշխարհային օլիմպիադայում։